«Մայր Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավը սկսել է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը սա խորհրդանշական է համարում․
«Սրանք 2018֊ից սկսած հարձակվել են մեր ավանդական ինստիտուտների` ընտանիքի, եկեղեցու, դեմ։ Բաժանեցին մեր ժողովրդին սևերի ու սպիտակների, թշնամացրեցին ու իրար դեմ հանեցին բոլորին։ Մենք հակառակն ենք անելու»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը